Ո՞նց ա լինում՝ տղան ամբողջ կյանքը առողջ է եղել, 17 տարեկանում հիվանդությունների փունջ է առաջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից նորակոչիկների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, կառավարության նիստում այսօր այսպիսի արձանագրում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց նախազորակոչային տարիքի տղաների բժշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալների թվայնացման վերաբերյալ։

«Սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է, ու քանի որ շատ են խոսում այս թեմայի մասին, ես վերջերս սկսել եմ մտածել, որ բանակից ազատվելու երեսունամյա պրոցեսի բերած շերտերն ամբողջությամբ չենք գիտակցում։ Ես մտածում եմ, որ հանրության մի մասը գիտի, որ ինքն ապօրինի կերպով ազատվել է բանակից, ինքը գիտի, որ իր մերձավոր շրջապատը գիտի այդ մասին, սա էլ որոշակի հոգեբանական արգելքներ է ձևավորում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան՝ տղաները։
«Ես տեսնում եմ՝ մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները, գոնե ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որ տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, բայց այն պահից, երբ կեղծիքը կեղծիքի հետևից եղավ, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում, ինչը շատ ցավալի է, սրանք Հայաստանում կրկնված հարյուր հազարավոր դեպքեր են»,- ասաց նա։

Վարչապետի դիտարկմամբ «տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։