Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումներն անորոշ ժամանակով հետաձգվել են․ սա կարող է հանգեցնել տարածաշրջանում անորոշության․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ՌԴ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները, որոնց նոր փուլը պետք է անցկացվեր մարտին, հետաձգվել է, գրում է «Գազետան»։

«Ժնևյան ձևաչափի աշխատանքները հետաձգվել են։ Սա մեր ընտրությունը չէ, նախաձեռնությունն այս դեպքում պատկանում է եռանախագահների (ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ) «եռյակին», որոնք իրենց որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգել են մարտի վերջին նախատեսված հանդիպման հերթական՝ 56-րդ փուլը»,- ասել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ «քննարկումների այս մասնակիցներն իրականում «պատանդ են վերցրել» բանակցային ամենակարևոր ձևաչափը, որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել տարածաշրջանում անվտանգության և կայունության ընդունելի մակարդակ»։

Ըստ Գոնչարովի՝ «արևմտյան գործընկերների ոչ բարեկամական և քաղաքականացված քայլերը չեն օգնում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման գործին» և կարող են «հանգեցնել անորոշության այս տարածաշրջանում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԳՆ-ն իր մեկնաբանության մեջ մտահոգություն է հայտնել Վրաստանի կողմից ռուսական, աբխազական և հարավօսական սահմանների անօրինական հատման դեպքերի աճի կապակցությամբ։ Մոսկվան մատնանշել է նման միջադեպերի «սադրիչ բնույթը» և նշել տեղի ունեցողը քաղաքականացնելու Թբիլիսիի ցանկությունը՝ չնայած երկխոսության ռուսական կողմի պատրաստակամությանը։

Տաթև Ֆռանգյան