Այսօր Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը։ Այն նախաձեռնել են Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու երկիր» հիմնադրամը, մրցույթը կազմակերպելու է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը (TUF)։ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում մանրամասնեց, որ այս նախաձեռությունն իրագործելու են Հայաստանում և Արցախում։ «Գիտեք, որ շաբաթ-կիրակի Արցախում էի, ազնվորեն ասեմ, որ իմ համար շատ կարևոր է թե՛ …

