Մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթը․ փառատոնը կանցկացվի Գյումրիում

Լուրեր

14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
Բոլորը

Այսօր Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը։  Այն նախաձեռնել են Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու երկիր» հիմնադրամը, մրցույթը կազմակերպելու է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը (TUF)։

Ռուբեն Վարդանյանն իր ելույթում մանրամասնեց, որ այս նախաձեռությունն իրագործելու են Հայաստանում և Արցախում։

«Գիտեք, որ շաբաթ-կիրակի Արցախում էի, ազնվորեն ասեմ, որ իմ համար շատ կարևոր է թե՛ Արցախի, և՛ թե Գյումրիի զարգացումը և վերականգնումը, և ոչ միայն գյումրեցիների, այլև ամբողջ ազգի  համար։ Սա կարևոր ուղղություններից մեկն է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Գյումրին նորից զգա այն ուժը, այն կորիզը, վերականգնվի ու դառնա հայ ազգի համար ուժ։

Ես  ուրախ եմ, որ վարպետների ծրագիրը, որը մենք վաղուց էինք քննարկում, կկարողանանք իրականացնել, թեև ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր մեզ՝ պանդեմիան էր, պատերազմն էր։

Մենք հասկանում ենք, եթե  ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ ազգ, հարգանք պիտի ունենանք առնվազն չորս  մասնագիտությունների նկատմամբ․ առաջինն ուսուցիչն է, երկրորդը բժիշկն է, երրորդը զինվորն է և սպան, չորրորդը՝ վարպետն է։

Վարպետի նկատմամբ հարգանքը ոչ թե մարդու նկատմամբ հարգանք է, որն ինչ-որ ունակություն ունի, այլ դա աշխատանքի նկատմամբ հարգանք է։ Գործի հանդեպ լուրջ վերաբերմունքով մարդը հասնում է այն մակարդակին, որ ժողովուրդն իրեն ասում է վարպետ, ոչ թե պետությունն է նշանակում, այլ ժողովորդն է որոշում, որ էս մարդը վարպետ է։

Շատ կարևոր է այս մոտեցումը, և մենք կուզենք այն պահպանել, և ոչ թե պետական կամ անձնական որոշում լինի, այյլ ամբողջ ժողովրդի որոշումը»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ մարդկանց  նկատմամբ հարգանքը վերականգնելով՝ կունենանք նոր միջավայր, իսկ դա կամքի ու ուժ է պահանջում իրենցից։

«Հայերենում  կա «Վարպետ» բառը։ Երբ հայը ցանկանում է խորին  հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ, նրան  դիմում է «Վարպետ» բառով։ Մենք  ակնկալում ենք, որ այս մրցույթը կնպաստի ոչ միայն արհեստագործական մասնագիտությունների հանրայնացմանը, վարպետների նկատմամբ հեղինակության վերականգնմանն ու  հանրության կողմից աշխատող մարդու նկատմամբ հարգանքին, այլև ինչ-որ առումով կօգնի վարպետության չափանիշների ստեղծմանը: Մրցույթն, ինչպես ասացի,  ընդգրկելու է ողջ հանրապետությունն  ու Արցախը: Մեկնարկի մասին մենք  հայտարարում ենք Գյումրիում, որը ավանդաբար համարվում է Վարպետաց քաղաք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

«Ապրելու երկիր» հիմնադրամի տնօրեն Մեսրոպ Առաքելյանն էլ իր ելույթում ասաց, որ նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այսօր արհեստագործական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը բավական քիչ է, երիտասարդների մեծ մասը ձգտում է այլ մասնագիտություններով իր կարիերիան կառուցել, որը չի համընկնում աշխատաշուկայի ու տնտեսության  պահանջների հետ։

«Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել վարպետների և արհեստագործական մասնագիտությունների հեղինակությունը, քանի որ, ցավոք, այսօրվա իրականության մեջ արհեստագործները, ովքեր զբաղվում են կարևոր աշխատանքով, և մենք առնչվում ենք նրանց կատարած աշխատանքին և մեծ գոհունակություն ունենք, որպես մասնագիտություն չի համարվում առաջնային։ Եվ սրանով նպատակ ունենք բարձրացնել վարպետների հեղինակությունը, որպեսզի երիտասարդ սերունդն, առավել ևս մարզերում, փորձի հենց այն ուղղությամբ զարգանալ, որը հնարավորություն կտա պահպանել  ավանդույթները, որոնք մենք, ցավոք, վերջին տասնյամակներին կրճատել ենք։ Մի շարք մասնագիտություններ, որոնք մեծ արժեք են ստեղծում այսօր, չենք կարող ունենալ։ Կրթության ու աշխատաշուկայի կապը կարևորելով՝ վստահ ենք, որ նոր թարմություն կտանք այս ոլորտին»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները 12 ուղղություններով, որոնք կարժանանան «Հայաստանի վարպետ» մրցանակին։ Ուղղությունները կընտրվեն առցանց քվեարկության միջոցով։

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ հեռուստետասային նոր ձևաչափ  են ստեղծելու՝ «Հայաստանի վարպետ»։ Նա կարևորեց նման հեռուսատատեսային նախագիծը, քանի որ, ըստ նրա, այդ մասնագիտությունները կարող են Կարմիր գրքում հայտնվել,անհետացման մեծ վտանգի առաջ են, և կարևոր է երիտասարդներին  ներկայացնել, որ այդ մասնագիտության տեր մարդիկ մերօրյա հերոսներն են։

«Դժվար է պատկերացնել, որ մի օր զարթնես ու հասկանաս, որ չկա կոշկագործ կամ ոսկերիչ, կամ չկա դարբին, դա պատկերացնելն ահավոր է, դրա համար այս գործընթացը մեզ համար շատ կարևոր է։ Շատ հպարտ ենք, որ ներգրավված ենք այս կարևոր պրոցեսի մեջ»,- ասաց Դավիթ Բաբախանյանը։

Մրցույթի համար գործարկվել է հատուկ կայք՝  www.varpetarmenia.am , մրցույթին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր  անձինք։

Մրցույթի երկրորդ փուլին կմասնակցեն այն 24  վարպետները, որոնց կենսագրական թերթիկներն ու տեսաուղերձներն ամենաբարձր գնահատականին կարժանանան Ընտրող հանձնաժողովի կողմից: Նրանցից 12 լավագույնները կընտրվեն  «Արմենիա» հեռուստաընկերության շոուի ընթացքում։

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի՝ դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ)։

Ռուբեն Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ մայիսին վարպետների ամենամյա փառատոն կանցկացնեն Գյումրու Բարեկամության զբոսայգում  և հենց Գյումրիում կորոշեն վարպետներին։

Փառատոնը կուղեկցվի համերգով, կկազմակերպվի վարպետների աշխատանքների ցուցահանդես։

Արմիկ Մովսիսյան