Ոստիկանությունը հաստատեց․ Լեոյի փողոցում կնոջը վրաերթի ենթարկած «Տոյոտան» ծառայության մեջ է եղել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր՝ ժամը 18.20-ին, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել, որից հետո հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով  իրենց մոտ վնասվածքներով մի կին է տեղափոխվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ այժմ օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են։ 

Ոստիկանությունը քիչ առաջ դեպքի վերաբերյալ նաև պաշտոնական հաղորդագրություն տարածեց։

«Այսօր՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Պատահարի մի քանի ականատեսներ պնդում են, որ տարածքում տեսախցիկները կարող են արձանագրած լինել վրաերթի պահը։ Նրանք նշում են նաև, որ կինը հղի է եղել։

Որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ոստիկանության մեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունից է։ Այս տեղեկությունն առայժմ ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ հերքվել։ Մենք փորձում ենք կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ, սակայն՝ անարդյունք։

Factor.am-ը կապ հաստատեց նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ՝ պարզելու վրաերթի ենթարկված կնոջ առողջական վիճակը, սակայն ԲԿ-ից նշեցին, որ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել։ Մեր հստակեցնող հարցին, որ որոշ լրատվամիջոցներ հաղորդել են կնոջ հղի լինելու, ինչպես նաև նրա մահվան մասին, հաստատո՞ւմ են, թե՞ հերքում, ԲԿ-ից ասացին, որ չեն կարող տեղեկություն փոխանցել։ Հավելենք, որ հարակից շենքի բնակիչներից մեզ փոխանցեցին, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է։

Արփի Հակոբյան