Ռուսաստանն արդեն ունի թուլացած բանակ և թուլացած պետություն է․ Պենտագոն

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսաստանն արդեն ունի թուլացած բանակ և թուլացած պետություն է հարևան Ուկրաինայի դեմ պատերազմից հետո։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հանդիպումից առաջ, գրում է Reuters-ը։

«Նրանք ավելի թույլ զինուժ ունեն: Նրանք հենց հիմա ավելի թույլ պետություն են և գնալով ավելի են մեկուսանում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Քիրբին:

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում այլևս չկարողանա սպառնալ իր հարևաններին։ Երկրի տնտեսությունը քայքայված է: Նրա ռազմական ուժերը շատ առումներով սպառվել են, ոչ ամբողջությամբ, բայց, անկասկած, զոհեր են ունեցել և կորուստներ են կրել Ուկրաինա ներխուժման ժամանակ»,- ասել է նա:

Ամերիկացի պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել Ռուսաստանի բանակի վիճակի շուրջ իր գնահատականի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան