Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները իբրև թե «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որն այցելել էր ՀՀ Գիտությունների …

