ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
Քաղաքականություն
27.04.2022 | 10:25Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։