Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում Լը Ռենսի քաղաքում

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Լը Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում տեղակայված Խաչքարի առջև Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Լը Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի և տեղի համայնքային կառույցների հետ համատեղ․ տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետ Կատիա Կոպպին, Սեն-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի անդամ Ֆիլիպ Դալիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Լը Ռենսիի և Պավիյոն-սու-Բուայի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես եկան Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետ Կատիա Կոպպին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի նախագահ Աղավնի Սարիկայանը։

Երաժշտական կատարումներով հանդես եկան «Դպրոցասեր»-ի սաները։