«Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը». Վահրամ Դումանյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է. «Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր է, դա դրական իմաստով վարակ է` օլիմպիական հիվանդություն, որով վարակվածները ողջ կյանքում մնում են այդ հիվանդության կրողը: Որպես նախարար մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը: Այստեղ մտքի սրություն ու սպորտային կամք են անհրաժեշտ, որոնք, ի վերջո, հանգեցնում են հաղթանակի, ինչն էլ անասելի բերկրանք և դրական զգացում են օլիմպիականի համար: Ես ցանկանում եմ, որ հետագայում` ուսանողական տարիներին, Ձեր օլիմպիական հաղթանակները լինեն շարունակական»:

Նախարարի խոսքով` դպրոցականների արձանագրած օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են. «Պետք է անվերջ սիրենք և հարգենք մեր ուսուցիչներին, որովհետև ուսուցչի կարգավիճակն ամենաբարձրն ու ամենավեհն է, որին կարելի է ձգտել որպես հանրային նշաձող: Ուսուցիչն այն անձն է, որը մեզ մղում է կրթության, իսկ ապագան կրթությանն է, հետևաբար ուսուցիչն ապագայի ամենակարևոր մարդն է, իհարկե՝ ծնողի հետ»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, դիմելով և շնորհավորելով օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին, փաստել է, որ դպրոցական կյանքի և ուսումնառության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը գնահատված լինելն է. «Այսօր այն օրերից է, երբ դուք կարող եք Ձեզ գնահատված զգալ` վստահ լինելով, որ սա միայն սկիզբն է»:

Նրա տեղեկացմամբ` այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, որին ակնկալվում է ավելի քան 70 երկրների դպրոցական օլիմպիականների մասնակցություն: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողներն ակտիվորեն կմասնակցեն միջազգային մրցույթին` ընդգծելով իրենց վերաբերմունքն օլիմպիական շարժմանը:

Փոխնախարարը կարևորել է նաև օլիմպիադայի հաղթողների ակտիվ մասնակցությունը համադպրոցական գիտության փառատոնին, որն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ:

«Վստահ եմ, որ օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ: Կուզենայի օլիմպիականների և նրանց ուսուցիչների նախագծերը տեսնել գիտության հաջորդ տարվա փառատոնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ Հայաստանի դպրոցականների կողմից ներկայացված երեք նախագծեր մասնակցելու են մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Հավելենք, որ դպրոցականների հանրապետական օլիմպիադան կազմակերպվել է 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Եզրափակիչ` հանրապետական փուլում, առաջին կարգի դիպլոմի են արժանացել Հայաստանի և Արցախի դպրոցների 78 աշակերտներ: