Էրդողանը հանրության մեջ աջակցություն չի գտնում դեպի Արևմուտք շրջադարձ կատարելու․ թուրք պրոֆեսոր

Լուրեր

20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի բռնկումից ի վեր Թուրքիայի կառավարությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ զբաղված է եղել՝ փորձելով վերականգնել իր դաշինքը Արևմուտքի հետ ռուսական С-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով տարաձայնությունների ժամանակաշրջանից հետո: Այս մասին գրում է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Իհսան Դաղին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։ 

Ըստ հեղինակի՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հայտնվելով և Անկարայում արևմտյան առաջնորդներին ընդունելով՝ Էրդողանը, թվում է, ձգտում է վերադառնալ Թուրքիայի արևմտյան դաշնակիցների հետ սովորական հարաբերություններին: Սակայն թուրքական հանրությունն այդքան արագ չի շտկում Արևմուտքի նկատմամբ իր դիրքորոշումը, որքան նախագահը, որն էլ հակաարևմտյան քարոզ էր անում մինչև վերջերս։

Թուրք պրոֆեսորը նշում է՝ հունվարին Metropoll-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Չինաստանը գերազանցել են ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ շարքային թուրքերի համակրանքը շահելով։ Մինչ հարցման մասնակիցների 37,5 տոկոսն ասել է, որ Թուրքիան պետք է նախապատվություն տա ԵՄ-ին և ԱՄՆ-ին, 39,4 տոկոսը նախընտրում է Ռուսաստանը և Չինաստանը: Նույնիսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, մարտին Metropoll-ի անցկացրած հետազոտության համաձայն, թուրքերի 29,5 տոկոսը դեռ կարծում է, որ պետք է առաջնահերթություն տալ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններին: Բացի այդ, վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ թուրքերի միայն 33,7 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայի պատերազմի համար, իսկ 48,3 տոկոսն ասում է, որ դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանատվությունն է: Հեղինակը նշում է, որ այս թվերն արտացոլում են թուրք ժողովրդի մեջ արմատացած հակաարևմտյան դիրքորոշումը, որը բորբոքվել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման շրջանում։

Չնայած Էրդողանի կառավարությունը մինչև վերջերս Արևմուտքը ներկայացնում էր «բոլոր չարիքների մայր», որը «դավադրություններ է ծրագրում» Թուրքիայի տնտեսության, ինքնիշխանության և անվտանգության դեմ, ԱԶԿ-ի այս հակաարևմտյան թեզերի ազդեցությունը կարող էր սահմանափակ մնալ, եթե այն չստեղծեր քարոզչական ցանց, որը կվերահսկեր հաղորդակցության բոլոր ուղիները, բացի սոցիալական ցանցերից։

Բացի այդ, Թուրքիայում աճող հակաարևմտյան տրամադրությունները կարելի է վերագրել նաև փոքր, բայց հնարամիտ եվրասիական կողմին, հատկապես պաշտոնաթող զինվորականներին, որոնց հետ Էրդողանի կառավարությունը քաղաքական դաշինք է կազմել 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։ 1990-ականներից սկսած նրանք միշտ կոչ են արել ռազմավարական քայլ անել՝ լքել Արևմուտքն ու գնալ Արևելք։

Հոդվածագիրը նաև նշում է, որ թուրքերի շրջանում տարածված համոզմունք կա, որ արևմտյան պետություններն ու կազմակերպություններն օգնում են Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) Թուրքիայում և YPG-ի ստորաբաժանումներին Սիրիայում:

Ըստ հեղինակի՝ չնայած նախագահ Էրդողանի վերջին շրջադարձին՝ հազվադեպ կարելի է տեսնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արևմտյան հայացքների հանրային պաշտպանություն: Հանրային բանավեճերում շարունակում են գերակշռել հակաարևմտյան և եվրասիական գաղափարները։ Իսկ ահա նրանք, որոնք արևմտյան կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության հարցում, կազմում են լուռ խումբ՝ առանց ինստիտուցիոնալ աջակցության։

Քանի որ ուկրաինական ճգնաժամը զարգանում է, Թուրքիայի նախագահն առաջարկներ է անում իր արևմտյան դաշնակիցներին: Սակայն հակաարևմտականությունը, որը նա խրախուսել է թուրք ժողովրդի մեջ, շարունակում է խոչընդոտ հանդիսանալ՝ համագործակցության նոր դարաշրջան սկսելու համար, գրում է հեղինակը։

Էմմա Չոբանյան