Մինչ օրս ԱՄՆ-ն Հայաստանում ներդրել է մոտ 3,3 մլրդ դոլար․ Պետքարտուղարություն

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը  նախօրեին մեկնարկեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ նշանավորելով երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հաղորդագրությունում։

Նշվում է, որ ուժեղ գործընկերները դառնում են կայուն տարածաշրջանային գործընկերներ, և երկկողմ համագործակցությունն արտացոլում է ընդհանուր հանձնառությունն ավելի դիմացկուն, խաղաղ, անվտանգ և անկախ Հարավային Կովկասի համար:

«Մինչ օրս Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է շուրջ 3,3 միլիարդ դոլար՝ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և կայունությանը, ինչպես նաև մարդասիրական օգնությանը, այդ թվում՝ 340 միլիոն դոլար՝ 2021 թվականից սկսած։ Մեր գործընկերությունը հիմնված է մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, և միասին աշխատում ենք մեր տնտեսական, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ամրապնդելու ժողովրդավարությունը, արդարությունը և ներառականությունը, մեծացնելու մարդկանց միջև փոխանակումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տնտեսական համագործակցություն

Նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Հայաստանի ջանքերին՝ բարձրացնելու տնտեսական դիմակայունությունը, խթանելու առաջադեմ տեխնոլոգիաները և նպաստելու բարգավաճ ու ապահով Հայաստանի համար առևտրի, էներգետիկայի և պարենային անվտանգության ամրապնդմանը։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտուրն ու ԱՄՆ ներդրումները Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտում զգալիորեն աճել են 2020 թվականից ի վեր՝ 2020-2023 թվականներին երկկողմ առևտուրն ավելի քան եռապատկելով և հասցնելով 321 միլիոն դոլարի։

2023 թվականից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրի արտաքին առևտրի ծառայության միջոցով նպաստել է 15 միլիոն դոլարի արտահանմանն ԱՄՆ՝ օգնելով մոտ 300 ամերիկյան ընկերությունների իրենց դիրքերը հաստատել հայկական շուկայում և կապելով ԱՄՆ մատակարարներին հայկական ընկերությունների հետ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։ 2024 թվականի մարտին Միացյալ Նահանգներն ու Հայաստանն անցկացրել են Առևտրի և ներդրումների խորհրդի իրենց առաջին հանդիպումը 2020 թվականից ի վեր՝ նախանշելով երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման կոնկրետ ուղիներ։

Անվտանգություն և պաշտպանություն

Միացյալ Նահանգներն ընդլայնել է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ անցկացնելով «Eagle Partner» երկկողմ զորավարժությունները 2023 և 2024 թվականներին՝ խաղաղապահ զորավարժությունների ընթացքում փոխգործունակությունն ամրապնդելու նպատակով։ Նշվում է, որ ԱՄՆ-ը 27 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու իր սահմանային անվտանգության կարողությունները՝ համագործակցելով ԱՄՆ արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի ու ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության հետ:

Վաշինգտոնը Հայաստանի ՊՆ-ին տրամադրել է շուրջ 18 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորում՝ զրահապատ շտապօգնության մեքենաների ձեռքբերման, Կիբերպաշտպանության օպերատիվ կենտրոնի զարգացման և Ազգային ուսումնական կենտրոնի կարողությունների բարելավման համար։ Հայաստանը միացել է Միջազգային Ransomware նախաձեռնությանը 2024 թվականի դեկտեմբերին, Միացյալ Նահանգները նաև համագործակցում է Հայաստանի հետ՝ մշակելու ազգային կիբերանվտանգության ռազմավարություն, ներառյալ՝ համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմի ստեղծումը։

Ամրապնդել ժողովրդավարությունը, արդարությունը և ներառականությունը

ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին կենտրոնանում է նաև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդման և կանանց, ինչպես նաև փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառման և տնտեսական բարեկեցության բարձրացման վրա:

Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու ժամանակակից, պրոֆեսիոնալ և ծառայություններին միտված իրավապահ մարմիններ։ Սա ներառում է ավելի քան 16 միլիոն  դոլարի աջակցություն Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության ստեղծման, վերապատրաստման և վերազինման համար։

Բարձրացնել մարդկանց փոխայցելությունները

Մարդկանց միջև կապերը կազմում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հիմքը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում է 16 փոխանակման ծրագիր՝ հայերին Միացյալ Նահանգներ ուղարկելու համար՝ ավագ դպրոցի աշակերտներից մինչև խորհրդարանականներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի