Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը հաղթող ճանաչվեց Սենտ Լուիսում կայացած դասական շախմատի 2022 Spring Chess Classic մրցաշարում: Վերջին` 9-րդ տուրում,մեր հայրենակիցը ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Քսյոնի հետ և վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկը: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը զբաղեցրեց Սամուել Սևյանը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Մրցաշարին մասնակցած մեր շախմատիստ Արամ Հակոբյանը …

