ԱՄՆ-ն Ռուսաստանից հետո դարձել է Թուրքիա բնական գազի երկրորդ խոշոր մատակարարը

Լուրեր

20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը դարձել է Թուրքիա բնական գազի երկրորդ ամենախոշոր մատակարարը՝ Ռուսաստանից հետո։ Այս մասին գրել է լրագրող Դեյվիդ Օ՛Բայրնը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիայի հիմնական էներգետիկ շուկայի կարգավորիչի համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում մատակարարել է գազի ներկրման 17,4 տոկոսը՝ առաջ անցնելով Ադրբեջանից՝ 12,9 տոկոս և Իրանից՝ 11,9 տոկոս։

«LNG հեղուկացված գազի շուկայում հսկայական վերաբաշխում է եղել։ Եվրոպան ավելի շատ գազ է ստանում ԱՄՆ-ից, և Թուրքիան դրա մի մասն է»,- ասել է Ստամբուլում տեղակայված IBS ընկերության ղեկավար Դեյվիդ Թոնգը։

Նա նշել է, որ վերաբաշխումը նշանակում է, որ Թուրքիայի համար LNG-ի նախկին հիմնական մատակարար Կատարը հիմա իր գազի մեծ մասը հարավային Ասիա և Հեռավոր Արևելք է ուղարկում։ Թոնգը նաև ասել է, որ ճշմարտությունից հեռու է, թե ԱՄՆ-ն այդ մատակարարումների համար աստղաբաշխական շահույթ ունի Թուրքիայում գազի գնի բարձրացումից հետո։

Թուրքական պետական Botas-ը գազը տենդերների միջոցով գնում է BP-ից,  Shell-ից, Vitol-ից և Total-ից, որոնք երևարատև պայմանագրեր ունեն ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ Ըստ նրա՝ այդ ընկերություններն են ավելի մեծ եկամուտներ ստանում, քան ԱՄՆ արտադրողները։

Օ՛Բայրնի կարծիքով՝ Թուրքիան, որը դժվարությամբ է սուբսիդավորում գազի գները, արագորեն կարող է LNG-ին այլընտրանք գտնել։

Էներգետիկ հարցերով վերլուծաբան Ջոն Ռոբերթսը նշել է, որ կան տարբեր եղանակներ՝ եղած խողովակաշարերով Թուրքիա ավելի շատ գազ բերելու LNG-ի փոխարեն։ Նա ասել է, որ խողովակաշարերի մեծ հնարավորություն կա՝ Թուրքիա բնական գազը բերելու Ադրբեջանից, Իրանից և Թուրքմենստանից։

Էմմա Չոբանյան