Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր դարձյալ լարված իրավիճակ էր։ Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ դեռ երեկ սկսված ակցիան էին շարունակում։ Երեկվա ակցիայի ժամանակ նրանք Դատախազությանը պահանջ էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել, իսկ իրենց՝ զոհված զինծառայողների ծնողներին, այդ քրեական գործով տուժող ճանաչել։ Վերջիններիս վրդովեցրել է օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի …

