Փաշինյանը զոհված զինծառայողների գործով մեղադրյալի կարգավիճակ կստանա՞. նստացույց՝ Դատախազության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր դարձյալ լարված իրավիճակ էր։ Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ դեռ երեկ սկսված ակցիան էին շարունակում։

Երեկվա ակցիայի ժամանակ նրանք Դատախազությանը պահանջ էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել, իսկ իրենց՝ զոհված զինծառայողների ծնողներին, այդ քրեական գործով տուժող ճանաչել։ Վերջիններիս վրդովեցրել է օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարությունն այն մասին, թե պատերազմը կանխել հնարավոր էր։

Զոհվածների հարազատների դիտարկմամբ՝ սա խոստովանական ցուցմունք էր վարչապետից, որն անպայման պետք է ուսումնասիրվի։

Ծնողները դժգոհում են, որ ներկայացված նախկին հաղորդումն այս պահին ոչ թե առանձին է ուսումնասիրվում, այլ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններին առնչվող քրգործի շրջանակում քննելու։

Երեկ զոհվածների հարազատների հետ հանդիպման էր եկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա նախ նշել էր, որ խոնարհվում է բոլոր զոհերի հիշատակի առաջ, ապա ծնողներին խոստացել կիրառել բոլոր հնարավոր միջոցները՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ Դավթյանը դեռ օրեր առաջ էր խորհրդարանում նշել, որ վարչապետի աղմկահարույց ելույթում որևէ հանցակազմ չի տեսնում։

Բողոքավորների համար, սակայն, ընդունելի չէին դատախազի դիտարկումները։ Դավթյանը հեռացավ՝ վանկարկումների ներքո։

Այսօր, սակայն, ծնողների հետ հանդիպման եկան գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը վերահսկող դատախազը։ Աբրահամյանը կրկնեց դեռ առավոտյան տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Մասնավորապես, քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին ևս 44-օրյա պատերազմում է զոհվել, Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ինքն այստեղ է, քանի որ առաջին հերթին զոհվածի հայր է, հետո միայն՝ քաղաքական ուժի անդամ։ Պատգամավորի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու և կհասնեն նրան, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն անհետևանք չմնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան