Մեզ Նիկոլին մի նմանեցրեք՝ Աստված չանի․ երթերը, բարձրախոսը քաղաքական պայքարի համաշխարհային միջոցներ են․ Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն է

-Տիկի՛ն Գալստյան, խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժ մեղադրում է իշխանություններին Արցախը հանձնելու մտադրության մեջ և վարչապետի հեռացում է պահանջում։ Ենթադրենք՝ հեռացան այս իշխանությունները, դուք ի՞նչ ծրագիր ունեք Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու։ 

Այո՛, այս պահին իմ գործընկերները, և ոչ միայն նրանք, այլ մեր հասարակության մի ստվար հատված, ովքեր արթնացումի վիճակի մեջ են, ովքեր եկել են այն գիտակցության, որ Հայաստանը որդեգրել է մի քաղաքական կուրս, որը տանում է պետականության վերջնական կոլապսի, արտաքին և ներքին քաղաքականություն, որն Արցախից բաժանումի քաղաքականություն է, քաղաքական իշխանությունները, ըստ էության, չեն կարողանում մեր ազգային և պետական շահերը սպասարկել և չեն կարողանում երաշխավորել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Բազմաթիվ երեսների մասին կարելի էր այսօր խոսել, բայց մենք գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որը, ահա կլրանա չորրորդ տարին, եկավ նոր որակի պետություն, հանրություն կերտելու խոստումներով, բայց այսօր ունենք անարժանապատիվ, նվաստացած իրավիճակ, երբ դեպրեսիան և բարոյական անկումները հատել են բոլոր գծերը։ Էլ ես չեմ խոսում մեր պետականության շատ մշուշոտ ապագայի մասին։ Բոլոր թերություններով հանդերձ՝ մենք 30 տարիներին ունեինք ձեռքբերումներ, և ամենակարևորը՝ Արցախի Հանրապետության գոյությունն էր։

-Ես ուզում եմ հասկանալ, ասենք՝ վարչապետը ձեր քաղաքական ուժից լինի, որո՞նք են քայլերի այն հաջորդականությունը, որից հետո իրավիճակը շտկվելու է։

Նույնիսկ երկու ժամը չի բավականացնի քաղաքական գնահատական տալ այն իրողություններին, որոնք հանգեցրին այս օրվան։ Այն քաղաքական ուժերը, որոնց մեջ մենք ենք՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Վերածնվող Հայաստանը», «Պատիվ ունեմը»․․․ այսինքն՝ մենք այսօր գրեթե ունենք կոնսենսուս՝ մինուս մեկ վիճակ՝ Հայաստանի փրկության առնչությամբ։ Պետականությունը, Հայաստանը փրկելու մեկ բաղադրատոմս չկա, որովհետև պարտությունն էլ մի քանի բաղադրիչից է բաղկացած՝ արտաքին քաղաքականություն, անվտանգային ողջ համակարգը և, ամենակարևորը, մենք շեշտադրում ենք անում ներազգային համերաշխության վրա։ Այս փակուղում հայտնվեցինք, որովհետև Նիկոլ Փաշինյանի «0-ից սկսելու» քաղաքականությունն էր, նա և իր թիմն ուրացան բոլոր այն ձեռքբերումները, որ մենք ունեինք։ Արցախն ու Հայաստանը մեկ անվտանգային համակարգ են, զոհաբերելով Արցախը՝ այսօր զոհաբերում ենք Հայաստանը։

-Հասկանալի է, բայց ինչպե՞ս համանախագահներին համոզել, որ եկեք՝ ձեր դիրքորոշումը փոխեք Արցախի հարցով, ճանաչեք անկախությունը։

-Բազմաշերտ աշխատանք է՝ սկսած արտաքին քաղաքականությունից, արտաքին դոկտրինից մինչև Հայաստանի անվտանգային համակարգը, կոլապսի ենթարկված բանակի իրական բարեփոխումը, նրա ուժեղացումն ու ամրապնդումը և հանրային համերաշխության ձևավորումը։ Եվ մենք կարծում ենք, որ կարևոր երեք բաղադրիչներում՝ արտաքին դիվանագիտական, ռազմավարական նոր գործընկերություններ՝ նոր մակարդակում, միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի բարձրացում․․․ Դուք նկատե՞լ եք, որ արտաքին ճակատներում սահունորեն դուրս շպրտվեց ինքնորոշման իրավունքը, բայց ինքնորոշման իրավունքը միջազգային հաստատումներից դուրս չի մնացել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան