Անհայտ ծագման հեպատիտն արդեն հայտնաբերվել է ԵՄ 12 երկրներում

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Աշխարհում երեխաների մոտ անբացատրելի ծանր հեպատիտի գրեթե 200 դեպք է հայտնաբերվել, գրում է Euronews-ը:

Մեծ Բրիտանիան ամենաշատ տուժած երկիրն է․ վերջին հաշվարկների համաձայն՝ գրանցվել է 111 դեպք: Եվս 40 դեպք է հայտնաբերվել Եվրամիությունում և Եվրոպական տնտեսական տարածքում, ասել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տնօրեն դոկտոր Անդրեա Ամմոնը: Դեպքեր են հաստատվել նաև ԱՄՆ-ում և Իսրայելում։

Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է, որ անհայտ ծագման հեպատիտն արդեն հայտնաբերվել է ԵՄ 12 երկրներում:

«ԵՄ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակին, դա մտահոգիչ է։ Ապրիլի 25-ի դրությամբ, կարծում եմ, ունենք մոտ 40 հաստատված դեպք 12 անդամ երկրներում, սա անհայտ բնույթ է կրում»,- պատասխանել է նա հեպատիտի տարածման մասին հարցին։

«Դեպքերը, դատելով ամեն ինչից, առնչվում են մեկ ամսականից մինչև 16 տարեկան երեխաներին»,- հավելել է նա։

Ապրիլի կեսերին հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրում է Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հստակեցվել է, որ լաբորատոր հետազոտությունների ընթացքում A, B, C, E և D տիպերի հեպատիտի վիրուսներ չեն հայտնաբերվել, սակայն մի քանի դեպքերում հայտնաբերվել է SARS-CoV-2 կամ ադենովիրուս։

Տաթև Ֆռանգյան