Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը և Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնել։ Միջնորդության հիմքում պաշտպանը շեշտել էր, որ քրեական գործի նախաքննության ողջ ընթացքում Շիրինյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, բացի այդ առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի …