Իրանը ՀՀ-ն դիտարկում է որպես «դարպաս» ՌԴ-ի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։

ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցմանն ու կանոնակարգմանը, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, որոնք առավել հանգամանորեն կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առաւջիկայում նախատեսվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում։