Ինչ դասեր կարող է քաղել ԱՄՆ-ն Ֆրանսիայի նախագահական վերջին ընտրություններից․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում վերընտրվեց Ջո Բայդենի դաշնակից Էմանուել Մակրոնը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահն իր գոհունակությունն է արտահայտել:

Ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»-ը, Մակրոնի հաղթանակն ուժեղացնում է Բայդենի օրակարգը, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմը սպառնում է համաշխարհային անվտանգությանը: Երկարամյա դաշնակից Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ հանդես է գալիս ընդդեմ Ռուսաստանի, Մակրոնն իրեն ներկայացնում է որպես Եվրոպայի գերիշխող խաղաղության միջնորդ:

Համաշխարհային այլ առաջնորդներ նույն լույսի ներքո են ներկայացրել մրցապայքարը՝ ասելով, որ Մակրոնի օգտին քվեարկելը հավասարազոր է ժողովրդավարական, կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդմանը: Վերլուծաբաններն ասում են, որ ֆրանսիացի ընտրողները նույնպես այդպես են պատկերացրել իրավիճակը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Պիեռ Մորկոսն ասում է, թե ակնհայտ է, որ Ուկրաինայում ներխուժման սկզբից ի վեր Ֆրանսիան շարժիչ դեր է ունեցել Ռուսաստանի ագրեսիայի նկատմամբ եվրոպական պատասխան քայլերում: ‘’Նախագահի պաշտոնում նրան վերընտրվելը հաստատում է Ռուսաստանի նկատմամբ այս հաստատակամ պատասխանը շարունակելու հարցում ժողովրդի կամքը’’, ասում է նա:

Սակայն Ամերիկան եզակի է շատ առումներով, և Բայդենը բախվում է ամերիկացի ընտրողների ապշեցուցիչ երկիմաստության հետ: Ipsos-ի կողմից անցկացված հարցման համաձայն, ամերիկացիների 37%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նկատմամբ Բայդենի վարած քաղաքականությանը, 46%-ը հավանություն է տալիս Ուկրաինայի նկատմամբ նրա որդեգրած քաղաքականությանը:

Եվ այսպես, վերլուծաբաններն ասում են, որ Բայդենի ձախակողմյան կուսակցությունը պետք է դասեր քաղi Մակրոնի աջթեւային մրակցից, որը չնայած իր պարտությանը, շատ ավելի լավ արդյունք արձանագրեց ընտրություններում, քան արձանագրել էր նախկին ընտրապայքարների ժամանակ: Եվ ինչպես վերլուծաբաններից Սելիա Բելինն է ասում, «Պետք է նկատել այն կարեւոր հանգամանքը, որ ազգայնական, ծայրահեղ աջ կուսակցություններն իրենց օրակարգը հենում են մարդկանց հուզող առօրյա խնդիրների վրա, որոնք պահանջում են հարգանք իրենց նկատմամբ, պահանջում են աշխատանք եւ արժանավայել ապրելու համար անհրաժեշտ պայմաններ: Եվ սա, կարծում եմ, Մարին Լը Պենը բավականին հստակ էր հասկացել», ասում է նա։

Ֆրանսիայի նախագահը գիտի, որ քաղաքականությունը կարող է լինել երկար ու ցավոտ խաղ: Բայդենի կուսակցությունն այս խաղին հասնելու համար դեռեւս ունի մի քանի փուլ անցնելու ճանապարհ: