Առաջիկայում կկայանա ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ այս շաբաթվա վերջ շփումներ են նախատեսվում նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների …

