Կկայանա ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Առաջիկայում կկայանա ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ այս շաբաթվա վերջ շփումներ են նախատեսվում նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։

Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն ու խաղաղության պայմանագրի կնքումը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են (փոխվարչապետ Ալեքսեյ) Օվերչուկի և (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա Բաքվում ԱԳՆ-ի միջոցով շփումներ են նախատեսվում մինչեւ այս շաբաթվա վերջ»,- ասել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան