Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց վկան, որի դիմումը առիթ էր դարձել քրգործի հարուցման համար

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործով անցնող վկաների հարցաքննությունը։

Առաջինը հարցաքննվեց «Սոբրանիե» ընկերության տնօրեն Սևան Քոչարյանը, ում դիմումը հանդիսացել է սույն քրեական գործի հարուցման առիթ։ Վերջինս վառելիքի մատակարար է, եղել է «դիզելի գործով» վառելիքի մատակարարման մրցույթի մասնակիցներից։ Վկան նշեց, որ ճանաչում է միայն գործով անցնող Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին։ 

«Մրցույթը կայացավ, և թեպետ մեզ Գյուղնախարարությունից չէին տեղեկացրել՝ հաղթել ենք, թե ոչ, սակայն պարզ էր, որ անցողիկը պետք է լիներ լիտրը 420 դրամի առաջարկը»,- ասաց վկա Քոչարյանը՝ հավելելով, որ օրեր անց իրեն է զանգահարել հաղթող Խաչիկ Մանուկյանը և առաջարկել գնել իր մոտ եղած դիզվառելիքի խմբաքանակը։ Ինքը, սակայն, մերժել է:

Ըստ Քոչարյանի՝ դրանից մի քանի օր անց իրենք տեղեկացել են, որ անցողիկը եղել է 450 դրամը, ինչից հետո Խաչիկ Մանուկյանը հրաժարվել է և պարզ է դարձել, որ վառելիք կմատակարարի «Ֆլեշ» ընկերությունը:

Հարցաքննությունը շարունակվել չհաջողվեց, քանի որ վկա Քոչարյանը լսողության խնդիրներ ուներ, իսկ լսողության սարքը Երևանում կլինի մայիսի 4-ին։ Դատավոր Միսակյանն առաջարկեց հարցաքննությունը շարունակել սարքի առկայության դեպքում միայն, դատավարական կողմերն առարկություն չհայտնեցին, ուստի նիստը  հետաձգվեց մինչև մայիսի 19-ինը։

Հաջորդ վկան՝ Եղիշե Վարդանյանը, չէր ներկայացել նիստին: Դատարանը որոշեց կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրա ներկայությունն ապահովելու համար:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես «քաղաքական հետապնդում»։

Նշենք՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքն էր։

Ռոզա Վարդանյան