Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխանակումը կազմակերպելու համար»

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նախօրեին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած փոխանակումը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը ամերիկացի Թրևոր Ռիդի հետ ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի փոխանակումը կազմակերպելու համար, որը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համակարգման և վերահսկողության ներքո։

Էրդողանն էլ նշել է, որ Թուրքիայի մասնակցությունը գործընթացում այն կարևորության ևս մեկ ցուցանիշն է, որն Անկարան տալիս է խաղաղությանը, երկխոսությանը և համագործակցությանը, ինչպես նաև միջնորդական ջանքերի պատրաստակամությանը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է երկու երկրների հատուկ ծառայությունների սերտ շփումների և համակարգված գործողությունների պահպանման անհրաժեշտությունը, ինչն «օգնում է կանխել հումանիտար ողբերգությունները և ստեղծել կայունության մթնոլորտ տարածաշրջանում»։

Ըստ Էրդողանի՝ Անկարան պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում ու շարունակել  միջնորդությունը՝ հանուն սևծովյան տարածաշրջանում խաղաղության։ Նա նաև հույս է հայտնել, որ Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացի դրական ազդակը, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության։

Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան շարունակելու է որոշիչ ու անկեղծ քայլերը ճգնաժամի հաղթահարման ու երկու հարևան պետությունների միջև խաղաղության վերականգնման ուղղությամբ։

 

Էմմա Չոբանյան