2021-ին Արցախում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 436 դեպք

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ապրիլի 28-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարութամբ գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Նախքան օրակարգի հաստատումը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի առաջարկությամբ քննարկման ենթակա օրինագծերի ցանկից հանվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լրացուցիչ քննարկման և պարզաբանման անհրաժեշտությամբ։

Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։

Օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

«2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ․ ունեցել ենք 1281, 2019թ՝ 952 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվն աճել է 33,6%-ով, 2019թ․ համեմատությամբ՝գրեթե 80%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի համեմատությամբ աճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը։ 2021թ․ գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 150 դեպք, որը կազմում է ընդհանուր հանցավորության 8․8 %-ը (2020թ․՝ 164 , կամ 12,8%-ը, 2019 թվականին՝ 66, կամ 6,9 %-ը)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:

2021 թվականին ԱՀ տարածքում արձանագրվել են ՝

մարդու դեմ ուղղված հանցագործություններ- 436 դեպք /2020թ.՝353/

հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 584 դեպք /2020թ.՝255/

սեփականության դեմ ուղղված հանցագործություններ – 439 դեպք/2020թ.՝ 488/

շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ -37 դեպք/2020թ.՝23/

պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ- 163 դեպք/2020թ.՝119/: Ընդ որում 2021թ․ արձանագրվել է կաշառք տալու փորձի դրդչության և կաշառք տալու փորձի 2 դեպք/ 2020թ․՝0/

2021թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել և կազմել է 74% /2020թ.՝81,6%/։

2021թվականին իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերով վեր հանված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 728 մլն ՀՀ դրամ/ 2020թ․՝20մլն 79 հազ․ 791 ՀՀ դրամ/,որից վերականգնվել է 255 մլն․500 հազ․ ՀՀ դրամը։

2021թ. ԱՀ դատախազություն է մուտքագրվել 407 դիմում/2020թ.՝ 444/։ Նույն ժամանակահատվածում ԱՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում- բողոքներով ներկայացած 542 քաղաքացիների ընդունելություն/ 2020թ․՝ 49/:

Զեկույցում գլխավոր դատախազը անդրադարձել է նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերին։

Գուրգեն Ներսիսյանը հավաստիացրել է,որ շարունակելու են հետևողականորեն գործել դատախազության արդյունավետությունը բարձրացնելու, օրինականություն հաստատելու, հանրության հետ հարաբերությունները և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հաջորդիվ նիստի օրակարգում ընդգրկված 1 տասնյակից ավելի օրինագծերի քննարկումն էր։

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները ընդունվել են միաձայն։

Խորհրդարանի քննարկման է ներկայացվել «Սահմանապահ զորքերի մասին» օրինագիծը։ Այն 28 կողմ ձայնով ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին պատգամավորները քվեարկել են 23 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 2 տասնյակից ավելի հարցեր են հնչեցվել 15 պատգամավորների կողմից: Դրանք տարհանվածների առողջական ու սոցիալական խնդիրների ,առաջին Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցության վերանայման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, տեղական արտադրողների շահերի պաշտպանության, մրցակցային հավասար պայմանների ստեղծման, արտաքին մարտահրավերների դիմակայման վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են կառավարության անդամները՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ:

Նիստն ամփոփվել է պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությամբ։