Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհը տեղայնացվել է, հրդեհի տարածքը կազմել է 2000 քմ։ Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան, գրում է Նաստոյաշչայա վրեմյան։ Տեղեկացվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթային ֆոնի փոփոխություն ներկայումս չի գրանցվել, ԱԷԿ-ի հիմնական սարքավորումներն ու էներգաբլոկները մնում են անձեռնմխելի: Մարտի 3-ի, լույս 4-ի գիշերը, ըստ …