2021 թվականին սովից տուժել է ավելի քան 800 միլիոն մարդ․ ՄԱԿ

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ սովը վերջ տալու համաշխարհային ջանքերը ձախողվում են: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Այսպիսով, 2021 թվականին 828 միլիոն մարդ բավարար սնունդ չի ունեցել, ինչը 150 միլիոնով ավել է, քան 2019 թվականի ցուցանիշը՝ մինչև COVID-19 համաճարակը։

Պարենային անվտանգության և սննդի վիճակի մասին զեկույցը ՄԱԿ-ի հինգ գործակալությունների, այդ թվում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ ջանքերի արդյունք է:

Նրանց տվյալները ցույց են տալիս, որ պարենային անապահովության և թերսնման հիմնական պատճառներն են հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը և տնտեսական ցնցումները՝ զուգորդված աճող անհավասարությունների հետ:

«Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև այլ երկարատև հակամարտություններն ամբողջ աշխարհում, ավելի է խաթարում մատակարարման շղթաները և բարձրացնում սննդի, հացահատիկի, պարարտանյութի և էներգակիրների գները՝ հանգեցնելով դեֆիցիտի և պարենային ապրանքների գների բարձր գնաճի», – ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի անդամներին է ասել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնքյուն:

2021 թվականին մոտ 2,3 միլիարդ մարդուն հասանելի չի եղել սննդարար սնունդը։ Աֆրիկայում աճում է սովը, որտեղ տուժել է 278 միլիոն մարդ։

Ասիայում 425 միլիոն մարդ զգացել է ճգնաժամի ազդեցությունը, իսկ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 56,5 միլիոն մարդ: