ՀՖՖ մրցավարները՝ Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ …