Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դեմ որևէ ճնշում չկա, թե Հայոց ցեղասպանությունը պետք է մոռանալ, Ցեղասպանության հարցը մի կողմ թողնել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կսահմանափակի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը թանգարանի գործունեությունը։ «Որպես հետազոտող ես չունեմ նման մտավախություն, քանի որ Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության հիմնասյուներից է։ …

