Ապրիլի 15-ին` ժամը 17:53-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մարվել է ժամը 18:15-ին: …

