Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: «ԱՀ ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, …

