Սանջայ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Քաղաքականություն
05.07.2022 | 13:25Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանջայ Վերման ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: