Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայր Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, դիմում է ներկայացրել ինչպես ՔՊ-ի շարքերից դուրս գալու, այնպես էլ ավագանու մանդատը վայր դնելու։ Նա քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմումները՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին։ Նրա կինը՝ Անի Քոչարյանը, …

