1995-ի սահմանադրական լուծումները չաշխատեցին, որովհետև առնետավազք տեղի ունեցավ․ Եգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Կա խնդիր. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս չի կարողանում բավարար մակարդակով մասնակցայնություն և ներառականություն ապահովել լայն հարթակներում քննարկումներ կազմակերպելու համար: Այս ուղղությամբ մեծ ջանքեր պետք է ձեռնարկենք»,- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկման ընթացքում այս մասին նշեց փաստաբան, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանը՝ կոչ անելով համագործակցել և հնարավորինս շատ հարթակներ ստեղծել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ ծավալելու համար:

Անդրադառնալով Սահմանադրության հիմնական առաքելությանը, Եգորյանը նշեց, որ այն հիմնականում 2 գործառույթ ունի. «Առաջին՝ սահմանել, թե ով ես, որտեղից ես գալիս և ուր ես գնում, և երկրորդ՝ սահմանել ճարտարապետությունը, թե ինչպես պետք է իրար հետ հարաբերվեն և աշխատեն մարդիկ, պետական ինստիտուտները, և թե ինչպիսի պրոցեսներ պետք է խթանվեն, և ինչ պրոցեսների միջոցով պետք է հասնել նպատակներին»:

«1995-ի սահմանադրական լուծումները չաշխատեցին, որովհետև առնետավազք տեղի ունեցավ. առնետավազքը արգելանք հանդիսացավ, որը անհրաժեշտ եղավ հաղթահարել արտասահմանադրական միջամտությամբ: Սա չի նշանակում, որ Սահմանադրությունը չաշխատեց, ուղղակի այն պետք էր կամքի ուժի միջոցով պարտադրել, որ գործի»,- ընդգեց Եգորյանը:

Նրա դիտարկմամբ՝  2005 թ. սահմանադրական հիմնական փոփոխությունը նախագահի իշխանության ամրապնդումն էր. «1995թ. Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված հակակշիռների մեխանիզմը քանդվեց 2005-ին երբ առաջնային մանդատով ընտրված ԱԺ-ն ստորադասվեց կառավարության քվեին, այսինքն՝ Կառավարությանը վստահություն չհայտնելու դեպքում ԱԺ-ն ցրվում է. սրանով Ռոբերտ Քոչարյանն ուժեղացրեց իր՝ նախագահի իշխանությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: