05 Հուլիս 2022 | 09:31
Ցանկանում եմ, որ օրենքը դառնա մեր քաղաքացիական հարաբերությունների կարգավորման առանցքային և վճռական գործոն․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում …