Ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: …

