Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին նոր կամուրջ կառուցելու շուրջ։ Իրանական IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների և գյուղական զարգացման ու Ադրբեջանի ճանապարհների նախարարության պաշտոնյաներն այցելել են Աստարա Չայ սահմանային գետի վրայով երկու երկրները միացնող ճանապարհի շինհրապարակ։ Նշվում է, որ կամուրջի նպատակն է՝ դյուրացնել միջազգային երթևեկությունը երկու երկրների միջև ու դրանից դուրս։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ …