Իրանը նվազեցրել է նավթի գները՝ Չինաստանում Ռուսաստանի հետ մրցակցելու համար

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Իրանը մեծացրել է արտահանվող նավթի զեղչի չափը՝ պայմանավորված առանցքային հանդիսացող շուկայում՝ Չինաստանում Ռուսաստանի հետ մրցակցությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ թրեյդերներին հղումով։

Նավթի Iranian Light և Iranian Heavy տեսակները վաճառվում են մեկ բարելը շուրջ 10 դոլար ավելի էժան, քան Brent-ի ֆյուչերսները։ Սա 4-5 դոլարով ավելի էժան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ գների համեմատ: Այսպիսով, իրանական նավթի գինը մոտավորապես համեմատելի է օգոստոսին ռուսական Urals-ի մատակարարման պայմանագրերի գնի հետ։

Գործակալությունը նշում է, որ Չինաստանը դարձել է ռուսական և իրանական նավթի առանցքային ներկրողներից մեկը այն բանից հետո, երբ այդ երկրները հայտնվեցին Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Միևնույն ժամանակ, Չինաստանում տնտեսական ակտիվության վերականգնումը կորոնավիրուսային արգելափակումներից հետո խոստանում է վառելիքի պահանջարկի ուժեղ աճ։ Սա հանգեցնում է Իրանի և Ռուսաստանի միջև մրցակցության Չինաստանում։

Տաթև Ֆռանգյան