Ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ այսօր մրցումային վերջին օրն է, իսկ երեկ Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 96 և մինչև 102 կգ քաշային ծանրորդները։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը՝ երկամարտի 254 կգ արդյունքով, իսկ մինչև 102 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի …