Հեռավոր գյուղերում ապրող երեխաները զրկված են մի շարք առավելություններից․ Անահիտ Գալիկյանը ներկայացրեց կրթության ոլորտում սոցիալական արդարության հիմնախնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը քննարկում են կազմակերպել՝ «Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնումը, կրթության հասանելիության և որակի ապահովումը» թեմայով։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանը, ներկայացնելով կրթության ոլորտում սոցիալական արդարության հիմնախնդիրները, նշեց. «Երեխաների կրթական ձեռքբերումներն ուղիղ համեմատական են նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակին, այսինքն՝ որքան ցածր է տվյալ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, այնքան ավելի ցածր են այդ ընտանիքի երեխայի կրթական ձեռքբերումները»:

Գալիկյանը հավելեց, որ կրթության մակարդակի առումով տարբերություն է նկատվում նաև բնակության վայրի հետ կապված: «Հեռավոր գյուղերում և ընդհանրապես գյուղական համայքներում հոսքային ուսուցում չեն անցնում, ի տարբերություն քաղաքային համայնքների, և այնտեղ երեխաները զրկված են մի շարք առավելություններից»,- նշեց Գալիկյանը՝ հույս հայտնելով, որ նոր չափորոշչի ներդրմամբ այդ տարբերությունը կվերանա:

Բանախոսը հավելեց, որ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրթության ոլորտում առկա սոցիալական արդարության խնդրի պատճառներից են նաև երեխաների սեռով պայմանավորված խտրականության դրսևորումները՝ թե՛ դասագրքերում, թե՛ ուսուցիչների դիրքորոշումներում: Գալիկյանի դիտարկմամբ՝ ուսուցիչները տարբեր արժեքային համակարգեր են փորձում սերմանել տղաների և աղջիկների մոտ»:

Մանրամասները՝ տեսանյութում: