Երևանի «Արարատ-Արմենիա»-ն Եվրոգավաթային մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում․ այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ագդոնն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում: Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է …

