Առաջարկվում է Հերհեր ՀԷԿ-ը և Արմենիկում ՓԲԸ-ն մասնավորեցնել․ նախագիծը ստացավ դրական եզրակացություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց,  որ առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ-ն և  ««Հերհեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն:

Ավետիսյանի խոսքով՝ ««Հերհեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային. Հայաստանի հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր է, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

«Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված` ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Հիմնական զեկուցողն ընդգծեց՝ մասնավորեցման ցանկում ընդգրկելը ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, մրցակցային միջավայրի բարելավման, երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ՀՀ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացման նպատակ է հետապնդում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Մանրամասները՝ տեսանյութում: