Ուկրաինական ուժերը դուրս են եկել Լիսիչանսկից․ ՌԴ-ն հայտարարել է Լուգանսկն ամբողջությամբ վերահսկելու մասին

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Ուկրաինական ուժերը դուրս են եկել ռմբակոծված Լիսիչանսկ քաղաքից, ինչի արդյունքում Ռուսաստանը լիակատար վերահսկողություն է հաստատել Արևելյան Լուգանսկի շրջանի նկատմամբ, որը Կրեմլի պատերազմի հիմնական նպատակն է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, խոստացել է վերադարձնել կորցրած տարածքը, գրում է Reuters-ը:

Ուկրաինան կիրակի հայտարարեց, որ զորքերի մարտավարական դուրսբերումը կփրկի իր զինվորների կյանքը, որոնք կվերախմբավորվեն հակահարձակման համար՝ արևմտյան հեռահար զենքերի օգնությամբ:

Սակայն Մոսկվան հայտարարել է, որ հարևան Սևերոդոնեցկի գրավումից ընդամենը մեկ շաբաթ անց Լիսիչանսկի գրավումը  նշանակում է, որ «ազատագրվել» է Լուգանսկը:

Reuters-ը նշում է, որ մարտադաշտի կենտրոնացումն այժմ տեղափոխվում է հարևան Դոնեցկի շրջան, որտեղ Կիևը դեռևս վերահսկում է տարածքների մի մասը:

Տաթև Ֆռանգյան