Թուրքիայում գնաճի պաշտոնական մակարդակը հասել է վերջին 24 տարվա առավելագույնին՝ շուրջ 79 տոկոսի

Լուրեր

19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
Բոլորը

Թուրքիայում գնաճը հունիսին հասել է երկու տասնամյակի առավելագույնին՝ 78,62 տոկոսի։ Այս մասին են վկայում  Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալները, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 1998 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Թուրքիան պայքարում էր՝ վերջ տալու տասնամյա բարձր գնաճին:

Սպառողական գներն էլ ամսական կտրվածքով աճել են 4,95 տոկոսով։

Իսկ ահա անկախ Inflation Research Group-ի ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսին Թուրքիայում սպառողական գների տարեկան աճը կազմել է 175,55 տոկոս,  ինչը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական պնդումներն են: ENAG-ը նաև նշում է, որ հունիսին Թուրքիայում գներն ամսական կտրվածքով աճել են 8,31 տոկոսով։

Հավելենք, որ Թուրքիայում գնաճը սկսել է անցյալ տարվա աշնանից, երբ լիրան կտրուկ արժեզրկվեց Կենտրոնական բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի աստիճանական նվազեցումից հետո։

Էմմա Չոբանյան