Միջուկային զենքի կիրառում հնարավոր է, երբ ՌԴ-ի կարմիր գծերը կհատվեն․ Կրեմլը լուրջ սխալներ է թույլ տվել․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 19:56
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ, ՌԴ-ի հարցերով փորձագետ Տիգրան Գրիգորյանի հետ

արո՛ն Գրիգորյան, փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելով՝ ՌԴ-ն հայտարարեց ապառազմականացման և ապազգայնացման նպատակների մասին, Բելառուսի տարածքից ներխուժեցին դեպի Կիև, սակայն կեսից նահանջեցին և կենտրոնացան Արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը վերցնելու նպատակ դնելով։ ՌԴ-ն պատերազմից առաջ պահանջում էր ՆԱՏՕ-ից մինչև 1997-ի դիրքեր վերադարձնել ռազմական ենթակառուցվածքները, հետագայում չընդլայնվել։ Այս 130 օրերի ընթացքում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց՝ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հրավեր ստացան։ Ավելին՝ ԱՄՆ-ը հայտարարեց, որ մինչև 300 հազարի կհասցնի արագ արձագանքման խմբերը Եվրոպայում, ամերիկյան նոր տեղակայումներ կլինեն Լեհաստանում, Ռումինիայում, Բալթյան պետություններում։ Արդյո՞ք արդարանում է ՌԴ-ի՝ պատերազմ սկսելու որոշումը, և ի՞նչ փուլում է գլոբալ պայքարը։

-Իրականում պարզ է, որ Ռուսաստանն այն նպատակներին, որ դնում էր ի սկզբանե, արդեն չի կարողանալու հասնել։ Դա արդեն ռուսական կողմն է ընդունում։ Ակնհայտ է՝ իրենք փոխեցին ռազմական գործողությունների նպատակները՝ կենտրոնանալով Դոնբասի՝ իրենց բառերով ասած «ազատագրման» վրա։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, կարծում եմ՝ Մոսկվայում չէին պատկերացնում այսպիսի կոնսոլիդացված դիրքորոշում Արևմուտքում։ Հաշվի առնելով նախկին փորձն իրենց՝ Արևմուտքի հետ հարաբերությունների, հավանաբար մտածում էին՝ այն տեղի կունենա, ինչ Ղրիմի բռնակցումից հետո։

-Այսինքն՝ ՌԴ իշխանությունը կարծում էր, որ փոխաբերական իմաստով ասած՝ «կմարսի՞» Ուկրաինայի դեմ պատերազմը, և Արևմուտքը կբավարարվի զուտ համեմատաբար պակաս վնասակար պատճամիջոցներ կիրառելով, ինչպես 2013-2014-ին։

Այո՛, կարծում էին, որ «մարսելու են», Արևմուտքում պառակտված դիրքորոշում է լինելու՝ եվրոպացիներն ու ամերիկացիները չեն կարողանալու պայմանավորվել, եվրոպացիներն ավելի փափուկ գծի կողմնակից են լինելու, ամերիկացիները՝ ավելի կոշտ, և մեծ հաշվով՝ այս պատերազմի նպատակներից մեկը ՆԱՏՕ-ի ներսում պառակտում մտցնելն էր։ Սակայն փորձը ցույց տվեց, որ հակառակ գործընթացը տեղի ունեցավ։ ՆԱՏՕ-ն և, ընդհանրապես, հավաքական Արևմուտքը ոչ միայն շատ կոնսոլիդացված արձագանք տվեցին, այլ նաև ՆԱՏՕ-ի գոյության համար ինչ-որ նոր իմաստ ստեղծվեց։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ի գոյության մասին տարատեսակ կարծիքներ կային, և լուրջ խնդիր կար՝ սահմանել, թե որն է այժմ ՆԱՏՕ-ի գոյության նպատակը։ Եթե ԽՍՀՄ-ի և «Վարշավյան բլոկի» գոյության տարիներին ամեն ինչ պարզ էր՝ կար հակադիր ճամբար, որին պետք էր դիմակայել, ապա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կար ինքնության ճգնաժամ։ Եվ հիմա ՌԴ-ն լուծել է այդ ինքնության ճգնաժամի հարցն այս պատերազմով, և այո՛, այն նպատակները, որ ունեցել են՝ կանխելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Արևելյան Եվրոպայի ապառազմականացմանը հասնելու, այդ գործընթացները հակառակ ուղղությամբ գնացին։

յդ իմաստով՝ ինչո՞վ է կարևորվում ուկրաինական պատերազմի հետագա ընթացքում եթե գլոբալ մակարդակում փոխվում է Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը՝ ՆԱՏՕ-ին կանդամակցեն Շվեդիան և Ֆինլանդիան, ու նաև՝ ԱՄՆ-ը Ռումինիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում ռազմական նոր տեղակայումներ կիրականացնի՝ արագ արձագանքման թվակազմը հասցնելով 300000-ի, ապա ի՞նչ բնույթի բաղադրիչ է ուկրաինական պատերազմի ընթացքն այս մեծ խաղի մեջ։

-Ուկրաինացիներն իրենց դերը խաղացին, երբ պատերազմի առաջին փուլում կարողացան դիմակայել, հարձակման առաջին ալիքին դիմադրեցին։ Հարձակման առաջին շաբաթվա ընթացքում Արևմուտքում ևս մեծ ակնկալիքներ չունեին։ Ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցները կային, որ Կիևը երեք օրում ընկնելու է, և դիմադրություն ցուցադրելով ռուսական ագրեսիային՝ նրանք համոզեցին Արևմուտքին, որ պետք է ակտիվ քայլերի դիմել։ Պատերազմից հետո փոխվելու է Եվրոպայի ողջ անվտանգային ճարտարապետությունը․ դուք նշեցիք Շվեդիայի և Ֆինլանդիայի մասին, բայց չմոռանանք Գերմանիայի մասին, որը պատերազմի մեկնարկից հետո որոշեց գնալ նորմալ, մարտունակ զինուժ կառուցելու ճանապարհով։ ԵՄ-ն դառնալու է ավելի ակտիվ և կայացած ռազմաքաղաքական գործոն, եթե նախկինում ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին էր վերապահված ռազմաքաղաքական բաղադրիչը։ Ռուսները տակտիկական մակարդակում հաջողություն կունենան Ուկրաինայում, բայց ռազմավարական մակարդակում կարելի է նշել՝ ՌԴ-ն պարտվել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան