Էրդողանի կուսակցության ընտրողների մեծ մասը չի հավատում Թուրքիայի գնաճի պաշտոնական տվյալներին՝ այն ավելի բարձր համարելով․ հետազոտություն

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակիցների ավելի քան 45 տոկոսն արժանահավատ չի համարում Թուրքիայի 73,5 տոկոս գնաճի պաշտոնական տվյալները, փոխարենը հավատում են անկախ հետազոտական խմբի ներկայացրած ցուցանիշին, որը գերազանցում է պաշտոնական ցուցանիշը։ Այս մասին ասվում է MetroPoll սոցիոլոգիական ընկերության նոր հետազոտության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հարցման՝ ԱԶԿ-ի ընտրողների մոտ 45,8 տոկոսն ասել է, որ հավատում է ENAG-ի մայիսյան գնաճի տվյալներին, որը կազմել է 160 տոկոս՝ ի տարբերություն 42,6 տոկոսի, որը հավատում է նույն ժամանակահատվածի համար Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հայտարարած թվին։

Ընդհանուր առմամբ, ԱԶԿ-ի կողմնակիցների 11,5 տոկոսը կարծիք չի հայտնել այդ հարցի վերաբերյալ։

Թուրքիայի սպառողական գների տարեկան գնաճը մայիսին ավելացել է՝ հասնելով 73,5 տոկոսի, ըստ TÜİK-ի՝ սա ամենաբարձր մակարդակն է 1998 թվականից ի վեր։ Սակայն քննադատները պնդում են, որ գնաճը շատ ավելի բարձր է։ Տնտեսագետների և գիտնականների կողմից ստեղծված Inflation Research Group (ENAG) անկախ կազմակերպության համաձայն՝ մայիսին երկրում իրական գնաճի մակարդակը կազմել է ավելի քան 160 տոկոս։

Էմմա Չոբանյան