Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով կոչումներ և աստիճաններ են շնորհվել բարձրաստիճան պաշտոնյաների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին, շնորհվել Ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Հարությունյանին շնորհվել է Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և մասնավորապես նշել.

«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ: Շատ խորհրդանշական է, որ Դուք հերթական դասային աստիճաններն ու կոչումները ստանում եք հենց այս տոնական օրը: Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի մայր օրենքն է, այլև պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն հենքը:

Հենց Սահմանադրության շնորհիվ են պետական տարբեր մարմիններն ու իշխանության թևերը բնականոն գործունեություն ծավալում՝ ապահովելով իշխանության օրինակարգության ու քաղաքացիական ազատությունների ներդաշնակությունը:

Այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունների և գործառութային պարտականությունների սահմաններում հարկ է, որ գործենք Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ: Ցանկացած բարձր կոչում նախևառաջ պատասխանատվություն է մեր պետության ու քաղաքացիների առաջ և հավատացած եմ, որ Դուք պատվով և լիարժեքորեն կշարունակեք իրականացնել Ձեր ուսերին դրված առաքելությունը:

Բոլորիս միասնական ջանքով մենք պետք է ապահովենք մեր երկրի հանրային ու պետական կյանքի սահմանադրականությունը, որն այլընտրանք չունեցող ճանապարհ է, որը պետք է երաշխավորի մեր երկրի զարգացումն ու կայունությունը, և դառնա մեր քաղաքացիների բարեկեցության ու պաշտպանվածության գրավականը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և բոլորիս»: