Թուրքիայում ուկրաինական հացահատիկով ռուսական նավը դեռ կալանված է․ հետաքննությունը շարունակվում է

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Թուրքիայի կողմից կալանված ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի բեռը չի առգրավվել, հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է թուրքական Aydınlık թերթը, որին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ թուրքական մաքսատան ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր ռուսական նավի կալանման փաստը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ դեռևս հստակ որոշումներ չեն կայացվել։

«Ըստ Մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության՝ առգրավում կամ կալանք չի եղել։ Հաղորդվել է, որ հետաքննությունը շարունակվում է այն լուրերից հետո, որ նավը գողացված հացահատիկ է տեղափոխում, և որ նավն այս ամբողջ ընթացքում սպասել է Կարասու նավահանգստի մուտքի մոտ։ Այսպիսով, պարզվել է, որ դեսպան Բոնդարը ցանկանում էր «քաղաքական ական» տեղադրել  հացահատիկային միջանցքում»,- գրել է թուրքական պարբերականը։

Հիշեցնենք, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական մաքսատունը կալանել է ռուսական նավը, որն ուկրաինական ցորեն է տեղափոխել։

Հավելենք նաև, որ Կիևը Մոսկվային մեղադրում է ուկրաինական հացահատիկը գողանալու մեջ այն տարածքներից, որոնք անցել են ռուսական վերահսկողության տակ։ ՌԴ-ն հերքում է այս մեղադրանքները։

Էմմա Չոբանյան