Իտալիան տուժել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտի հետևանքով. երկրի հյուսիսում արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի հյուսիսսային հինգ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել վերջին 70 տարվա ամենաուժեղ երաշտի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էմիլիա Ռոմանիան, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիան, Լոմբարդիան, Պիեմոնտը և Վենետոն 36,5 միլիոն եվրո կստանան երկրի արտակարգ իրավիճակների հիմնադրամից՝ ջրի պակասի դեմ պայքարելու համար։ Երաշտը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 30%-ը, հայտնում է Coldiretti իտալական գյուղատնտեսական միությունը։ Մի քանի քաղաքապետարաններ արդեն հայտարարել են ջրի նորմավորման մասին։

Երաշտի պատճառը ձմռան ընթացքում տեղումների չափազանց քիչ քանակությունն էր՝ զուգակցված ամառվա շոգի հետ։

«Արտակարգ դրության սահմանումն անհրաժեշտ է՝ ներկայիս իրավիճակի դեմ պայքարելու համար, որը պահանջում է բացառիկ միջոցներ և լիազորություններ»,- ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։

Բոլոր տուժած շրջանները կենտրոնացած են Պո գետի շուրջ, որն ամենաերկարն է Իտալիայում՝ ավելի քան 650 կիլոմետր երկարությամբ: Պո հովտի ֆերմերներն ասում են, որ գետը տեղ-տեղ ցամաքել է և որոշ հատվածներում ծովի աղի ջուրը ներթափանցել է առվակի մեջ՝ վնասելով բերքը։

Երկուշաբթի Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այցելել է Դոլոմիտներ, որտեղ սառցաբեկորի փլուզման հետևանքով յոթ ալպինիստ է զոհվել: Ինը մարդ վիրավորվել է, մոտ 20-ը անհետ կորել։ Դրագիի խոսքով՝ սառցադաշտի ողբերգությունը և երաշտը գլոբալ տաքացման գործընթացի օղակներն են։

Տաթև Ֆռանգյան